Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար

Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար
25.06.2018 | 09:36

Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով Sony Music-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար: Թիբո Կոուվինը (Ֆրանսիա) պարբերաբար հանդես է գալիս վարպետության դասերով աշխարհի մի քանի տասնյակ երկրներում. նա Հայաստանում էր առաջին անգամ:

«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում, ինձ այն շատ դուր է եկել: Այստեղ հիանալի մթնոլորտ է: Ինչ վերաբերում է վարպետության դասին, պետք է ասեմ, որ իսկապես մեծ հաճույք էր տեսնել նման տաղանդավոր երաժիշտների: Շատ տպավորված եմ այստեղի արտիստներով, նրանց կատարողական տեխնիկայով: Շատ բարձր կարծիքի եմ այն բոլոր երաժիշտների մասին, ովքեր Հայաստանում մասնակցեցին իմ վարպետության դասին»,-նշում է Թիբո Կոուվինը:
Նա փաստում է՝ տեղյակ է, որ Հայաստանում ամեն տարի անցկացվում է Երևանյան միջազգային կիթառի փառատոնը: Աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ելույթ ունեցած արտիստը շեշտում է՝ մեծ հաճույքով կվերադառնա մեր երկիր՝ հանդես գալու համեգով փառատոնի շրջանակում:


«Կիթառը շատ մեծ ժողովրդականություն վայելող գործիք է: Պետք է ասել, որ այն կիրառվում է երաժշտական բոլոր ժանրերում՝ ռոքից մինչև դասական»,-հավելում է Sony Music-ի արտիստն, ով Երևանից անմիջապես հեռո մեկնելու է Փարիզ, Լոնդոն ու այլ քաղաքներ՝ համերգներով ու վարպետության դասերով հանդես գալու համար:


Նշենք, որ Թիբո Կոուվինի վարպետության դասն իրականություն էր դարձել Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նախաձեռնությամբ: Սա Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված առաջին վարպետության դասը չէր: Ասոցիացիան արդեն իսկ հայ կիթառահարների համար կազմակերպել է մի շարք վարպետության դասեր աշխարհում մեծ հեղինակություն վայելող կիթառի վարպետների մասնակցությամբ:

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ